Մեր ռազմավարական նպատակը Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն առնվազն 30 տոկոս դարձնելն է. Նիկոլ Փաշինյան

28/10/2023 12:01

Մեր ռազմավարական նպատակը Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն առնվազն 30 տոկոս դարձնելն է. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Վերջինիս ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հարգելի ներկաներ,
Կառավարության, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,
Ոստիկանության հարգելի ծառայողներ,
Համայնքների հարգելի ղեկավարներ,

Այսօր շատ կարևոր և հիշարժան օր է բոլորիս և անձամբ ինձ համար, որովհետև այսօրվա իրադարձությունն այն մասին է, թե ինչպես են գաղափարները, քննարկումները դառնում իրականություն: Այսօր մենք, ըստ էության, ավարտում ենք Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության հիմնադրման աշխատանքները, ամփոփում դրանք: Այսօր Պարեկային ծառայություն չունեցող վերջին չորս մարզերը՝ Արմավիրի մարզը, Արարատի մարզը, Վայոց ձորի մարզը և Սյունիքի մարզը կունենան Պարեկային ոստիկանություն, այդպիսով նաև՝ ամբողջ հանրապետությունը:

Հինգ տարի է անցել այս թեմայով մեր ունեցած առաջին քննարկումներից, և առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ արդյոք հինգ տարին շատ է, թե քիչ, թե բավարար է՝ նման բարեփոխում իրականացնելու համար: Իհարկե, այս հարցի ճշգրիտ պատասխանը երբեք ոչ ոք չի կարող տալ, բայց մյուս կողմից, եթե աշխատեինք միայն այս թեմայի, այս բարեփոխումների վրա, կամ մեր օրակարգում լիներ միայն Պարեկային ոստիկանության հիմնադրումը, իհարկե հինգ տարին չափից ավելի երկար ժամանակ է: Բայց եկեք չմոռանանք, որ այս ընթացքում ստիպված ենք եղել առերեսվել նաև բազմաթիվ մարտահրավերների՝ քովիդի համավարակ, պատերազմներ, ամենատարբեր խնդիրներ՝ քաղաքական, միջազգային և այլն:

Շատ կարևոր է, որ այս ողջ ընթացքում չկորցրեցինք ուղենիշը: Շատ կարևոր է արձանագրել, որ այս փոփոխությունը, այս բարեփոխումը՝ այս նոր ինստիտուտի, նոր կառույցի հիմնադրումն առաջին հերթին տեղի է ունենում այն մարդկանց շնորհիվ, ովքեր հավատացել են, որ դա հնարավոր է իրականացնել: Որովհետև 2018թ., երբ խնդիր էր առաջադրվում, որ պետք է ունենանք նոր ծառայություն, որտեղ բացարձակապես ամեն ինչ պետք է լինի նոր, առաջին հարցը հետևյալն էր, թե ինչպե՞ս ենք դա իրականացնելու ֆինանսապես, բովանդակային, կազմակերպչական առումով»:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել և ամենօրյա աշխատանք են իրականցրել այս պրոցեսի ուղղությամբ: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարին՝ ով այդ պաշտոնում նշանակվել է Ոստիկանության պետ լինելուց հետո, ես ուզում եմ Ներքին գործերի նախարարի տեղակալին, Ոստիկանության պետին շնորհակալություն հայտնել, որովհետև առաջին օրից, ինչքան գործնականանում էր գործընթացը, ես լսել եմ հիմնականում հետևյալը, որ Ոստիկանությունը դիմադրելու է, չի թողնելու: Շատ ուրախ եմ արձանագրել, որ այդ աղմուկի մեջ, առանց ավելորդ տեսարանների և պատկերների, Ներքին գործերի նախարարը, Ներքին գործերի նախարարի տեղակալը, ով այս հարցով զբաղվում էր դեռևս Արդարադատության նախարարի տեղակալ և նույնիսկ վարչության պետ եղած ժամանակ, ահա անխոնջ աշխատանք են տարել, և այսօր այս ամենն իրականություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև միջազգային գործընկերներին՝ Եվրոպական միությանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ովքեր նույնպես հավատացին և աջակցեցին այս գործընթացին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև Արդարադատության ներկա և նախկին նախարարների՝ Ռուստամ Բադասյանի, Կարեն Անդրեասյանի, Գրիգոր Մինասյանի դերը` Պարեկային ոստիկանության բարեփոխման գործում: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով համակարգել է Պարեկային ոստիկանության աշխատանքները, և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանական գործընկերներին, ովքեր անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ են իրականացրել՝ ընդունելով համապատասխան օրենսդրություն: Կարծում եմ, մեր այս թիմային աշխատանքն ահա այսպիսի՝ շատ կարևոր և հրաշալի արդյունք է տալիս:

Եվ պետք է արձանագրել, որ հենց ինքը՝ Պարեկային ոստիկանությունը, շատ դժվարությունների միջով է անցել: Հիշում եմ 2021թ. օգոստոս-սեպտեմբերին, երբ Երևանում Պարեկային ոստիկանության գործունեության առաջին օրերն էին, ըստ էության, խառնաշփոթ իրավիճակ էր, բոլորն ահազանգում էին, որ պարեկները չեն կարողանում երթևեկությունը կարգավորել, բոլոր տեղերում խցանումներ են և այլն: Բայց դա տևեց ընդամենը մի քանի օր, որից օր հետո ամեն ինչ ընկավ իր տեղը և մարդիկ սկսեցին տեսնել, նկատել ծառայության նոր որակ, քաղաքացու հետ հարաբերությունների նոր մակարդակ: Եվ այսօր արդեն կարող ենք ասել, որ նույնիսկ Պարեկային ոստիկանությունն ամբողջությամբ հիմնադրված չլինելով, սա չափազանց կարևոր և իրեն արդարացրած բարեփոխում է: Իհարկե, դժվարություններ եղել են, շարունակելու են լինել, բայց անխուսափելիորեն մենք պետք է շարունակենք բարեփոխումների մեր ճանապարհը, և Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակի մասին չմոռանանք:

Այդ առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու պաշտպանվածության ավելի մեծ զգացում հաղորդելն է և քաղաքացու համար պաշտպանվածության իրականություն ստեղծելն է: Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ միջազգային կառույցների գնահատականով՝ Հայաստանն իրավակարգի, քրեածին իրավիճակի առումով աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցնում, այսինքն՝ լավագույնների մեջ 9-րդ տեղը, և կարող եք պատկերացնել, թե սա ինչ կարևոր ցուցանիշ է: Իհարկե, այստեղ միայն Ոստիկանությունն ու Պարեկային ոստիկանությունը դեր չունեն, շատ կարևոր է նաև մեր ժողովրդի ընդհանուր վերաբերմունքը, ապրելակերպը, արժեքային համակարգը, որը նույնպես շատ էական ազդեցություն է ունենում: Բայց կարծում եմ, որ Ոստիկանության բարեփոխումները և, ընդհանրապես, դատաիրավական համակարգի այն բարեփոխումները, որ իրականացնում ենք, շատ ուղիղ և էական ազդեցություն են թողնում այս գործընթացի վրա: Եվ ուրախ եմ, որ մենք ահա՝ աշխատելով, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով՝ եկանք, հասանք այս օրը, երբ Հայաստանի Հանրապետությունում ամբողջապես Պարեկային ոստիկանությունն այլևս իրականություն է, և առաջիկայում ընդամենը ևս մի կոմպոնենտ կավելանա՝ դեկտեմբերին նաև Սևանա լճի վրա կգործարկվի ջրային և առափնյա ծառայությունը, որն արդեն հիմնադրված և գոյություն ունեցող Գեղարքունիքի մարզի ծառայության շրջանակներում է, և դրանով մենք կամփոփենք այս փուլը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն՝ անդրադառնալով հետագա քայլերին, հավելել է. «Մեր առաջիկա խնդիրը, ռազմավարական նպատակը Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն առնվազն 30 տոկոս դարձնելն է: Ուզում եմ հատուկ ընդգծել և շնորհավորել բոլոր այն կանանց, ովքեր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում: Ցանկանում եմ բոլորիդ ողջունել ու շնորհակալություն հայտնել, որ դուք էլ եք հավատացել: Եթե չհավատայիք, որ այն, ինչ ասում է Կառավարությունը, իրողություն է դառնալու, և Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության իրավակարգը ձեր աջակցության կարիքն ունի, ահա այս օրն այսպիսին չէր լինի:

Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս Պարեկային ոստիկանության հիմնադրման եզրափակիչ փուլի առիթով և մեր բոլոր նորընծա ծառայողներին մաղթում հաջողություն, բարի ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է վարչապետը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:28 Ողնաշարի շարժունության խախտում․ Սպոնդիլոզ Այսօր, 22:12 «Սառը միաձուլման 50-ամյակը»․ Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով Այսօր, 21:51 Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանները ներկայացնում են Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը Այսօր, 21:33 «ՆԱՏՕ-ի երկրներն ինքնուրույն են, նրանց փոխարեն ես չեմ խոսի»․ Դաշինքի գլխավոր քարտուղարը՝ իրենց զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Այսօր, 21:16 Ովքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները Այսօր, 21:01 Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու մեջ Այսօր, 20:33 Վահագն Չախալյանն արդարացվեց Այսօր, 20:08 Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հնարավորինս արագ հասնի հատուկ ռազմական գործողության իր նպատակներին․ Պեսկով Այսօր, 19:47 «Երբ տարբեր ոլորտների լավագույն ներկայացուցիչները ազգակործան պատուհասի ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետը նկարվում, կարծում են՝ երբ հերթն իրենց հասնի, խնայվելու՞ են»․ Ջուլֆալակյան Այսօր, 19:27 Իսպանիայի ոստիկանությունը կանխել է հանցավոր խմբավորման կողմից օդային ճանապարհով Եվրոպա մի քանի տոննա կոկաինի տեղափոխումը Այսօր, 19:10 Թմրավաճառի տան խուզարկությամբ ուշագրավ իրեղեն ապացույցներ են ձեռք բերվել (Տեսանյութ) Այսօր, 18:52 Դիաբետիկ նեֆրոպաթիա. Ախտանշաններից են շփոթվածությունը և կենտրոնանալու դժվարությունը Այսօր, 18:33 Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրի նախագահ Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է Այսօր, 18:16 Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 18:02 Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է Այսօր, 17:47 «Փաշինյանը սափրվեց ու մնացածին «սափրեց», իր սխալներն ուղղում է»․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան Այսօր, 17:36 Ավտոմեքենայով տեղափոխել են 10 կգ 294 գ թմրամիջոց, որ հետագայում իրացնեն Այսօր, 17:20 Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով Այսօր, 17:05 «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»․ ՔՊ խմբակցության արդեն նախկին անդամ՝ Նարեկ Զեյնալյան Այսօր, 16:50 Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության Այսօր, 16:32 ԿԸՀ-ն սկսել է «Եվրաքվե»-ի ձևաթղթերի ստուգումը Այսօր, 16:15 ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով Այսօր, 16:02 Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Այսօր, 15:55 Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է Այսօր, 15:46 «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար Այսօր, 15:30 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին Այսօր, 15:27 Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը Այսօր, 15:16 Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին. նախարարը շեշտել է դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը Այսօր, 15:05 Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար Այսօր, 14:58 Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է Այսօր, 14:49 Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել Բանակայինների աշխարհի առաջնությունում. Ըմբշամարտի ֆեդերացիա Այսօր, 14:35 Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից Այսօր, 14:29 Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը Այսօր, 14:09 Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում (Տեսանյութ) Այսօր, 13:56 ՄԱԿ-ը կհամագործակցի ՀԱՊԿ-ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել Այսօր, 13:34 Եվրամիությունը «տեխնիկական առաքելություն» կուղարկի Վրաստան Այսօր, 13:24 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը Այսօր, 13:11 Չնայած Ալիևի կոշտ ցույցերին՝ շարունակելու եմ պայքարել ՀՀ տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատության համար․ Փալոն Այսօր, 13:06 Կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը. ՄԻՊ Այսօր, 13:02 Հունական «SKY Express» ավիաընկերությունը գործարկել է նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև Այսօր, 12:59 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Այսօր, 12:56 Զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին են վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները. Կարեն Գիլոյան Այսօր, 12:52 Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Այսօր, 12:45 Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. վիրավոր կա Այսօր, 12:38 Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից Այսօր, 12:19 Հակաբիոտիկները վիրուսային վարակները չեն բուժում. ԱՆ Այսօր, 12:03 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության Այսօր, 11:48 ՍԴ-ն ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցի քննարկումը հետաձգեց Այսօր, 11:41 «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կա՛ց». Նիկոլ Փաշինյանը փոխել է Facebook-ի գլխավոր նկարն ու ետնանկարը Այսօր, 11:23 Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել Այսօր, 11:16 Մոլերի կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին. Զարոկյան (Տեսանյութ) Այսօր, 11:08 «Մեկուկես ժամ՝ Հռոմում». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:04 Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Այսօր, 11:01 Ադրբեջանցիներն Արցախի Տանձատափ եկեղեցին ավերել են․ Լուսանկարներ Այսօր, 10:57 Փոխքաղաքապետը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական առավելությունները (Տեսանյութ) Այսօր, 10:51 «Կլինեին բազմաթիվ շահարկումներ». ԳՇ-ից պարզաբանում են, թե ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել Բանակայինների աշխարհի առաջնությունում (Տեսանյութ) Այսօր, 10:48 Հաագայի դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին` փաստաթղթեր պատրաստելու համար Այսօր, 10:16 Բանակն, այո´, սրբություն է, որովհետև ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյունն է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:09 ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ» Այսօր, 09:48 Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է Այսօր, 09:41 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին Այսօր, 08:58 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել է շոկային հաղորդագրությունը Այսօր, 08:57 «Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլ իրականացրել են նրա քմահաճույքները Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Արդեն նշմարվում են ԲԴԽ նախագահի թեկնածուներ Այսօր, 08:53 «Հրապարակ». Սափրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ Այսօր, 08:51 «Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական Այսօր, 08:49 «Ժողովուրդ». Ծխախոտ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը Այսօր, 08:46 «Փաստ». ՔՊ-ի ոչ միայն վարկանիշը, այլև մակարդակը ոչ թե շրիշակից ցածր է, այլ վաղուց հատակն էլ է ծակել-անցել Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանը պաշտոնազրկվածներից ոմանց անգործ չի թողնի 18/11/2024 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը 18/11/2024 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը 18/11/2024 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 18/11/2024 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը 18/11/2024 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին 18/11/2024 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 18/11/2024 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ 18/11/2024 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան 18/11/2024 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am 18/11/2024 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան 18/11/2024 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ 18/11/2024 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել 18/11/2024 20:09 ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում 18/11/2024 19:56 Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել 18/11/2024 19:40 Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հայ ուժեղագույն մարզիկներին պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից՝ առանց բացատրելու պատճառը 18/11/2024 19:25 Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արփին շրջել են Վատիկանի թանգարաններում 18/11/2024 19:10 Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակեցին ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ 18/11/2024 18:56 Քյարամյանը հրաժեշտ է տվել Քննչական կոմիտեին 18/11/2024 18:40 «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել կապերի զարգացման ուղղությամբ»․ Հակոբ Արշակյան 18/11/2024 18:24 Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը 18/11/2024 18:09 Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 18/11/2024 17:53 Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին «փուռը տվեց»․ Հենրիխ Դանիելյան 18/11/2024 17:38 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար 18/11/2024 17:21 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 18/11/2024 17:07 Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան 18/11/2024 17:01 Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել 18/11/2024 16:56 Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում ջուր չի լինի 18/11/2024 16:53 Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ծրագրում է 2025-ին այցելել ՀՀ