28/10/2023 18:38
Մահմուդ Աբբասը կողմ է ժամանակավոր հրադադարին․ Ռուսաստանում Պաղեստինի դեսպան
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հանդես է եկել մարտերը գոնե ժամանակավորապես դադարեցնելու օգտին, նա չի բացառում նաև բանակցությունների անցկացումը, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆեզ Նոֆալը։
«Կարող եմ ասել, որ Մահմուդ Աբբասը հաստատել է, որ անհրաժեշտ է գոնե ժամանակավորապես կանգնեցնել պատերազմը, ճանապարհներ բացել մարդասիրական օգնության համար։ Հետո կարելի է նաև բանակցություններ անցկացնել»,- ասել է Պաղեստինի դեսպանը։