28/10/2023 15:18
Արցախից տեղահանված 13-ամյա Ռոբերտը տնից վերջին անգամ դուրս գալիս հասցրել է փոքրիկ տարայի մեջ լցնել իր բակի հողը ու բերել Հայաստան․ Լուսանկարներ
Երբ խաղաղություն չկա, ամենաշատը տուժում են երեխաները. Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությունը ներկայացրել է տասներեքամյա Ռոբերտի պատմությունը։
Տասներեքամյա Ռոբերտն իր ծնողների ու եղբայրների հետ տնից վերջին անգամ դուրս գալիս մի պահ վազել է դուրս ու հասցրել փոքրիկ տարայի մեջ լցնել իր բակի հողը:
«Մեքենայում էլ տեղ չկար, միայն սա կարողացա վերցնել», - ասել է Ռոբերտը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած տվյալներով՝ ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100,000 մարդ, այդ թվում՝ մոտ 30,000 երեխա, տեղահանվել է և հաստատվել Հայաստանի Հանրապետությունում։