28/10/2023 09:32
«Հրապարակ». Միայն «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներն են հայտարարել, որ իրենց ստացած պարգևավճարները տրամադրելու են արցախցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի` սեպտեմբերի 21-ի առթիվ ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակիցները պարգևատրվել են։ Հիշեցնենք, որ անկախության օրվան նախորդած սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց, իսկ հետագա օրերին կազմակերպվեց արցախցիների տեղահանումը։
Եվ այս փուլում, երբ Հայաստան բռնի տեղափոխված մեր հայրենակիցներից շատերն օրվա հացի խնդիր ունեն, ԱԺ պատգամավորները պարգևավճար են ստանում` որպես հավելավճար իրենց առանց այն էլ բարձր աշխատավարձերին: Միայն «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներն են հայտարարել, որ իրենց ստացած պարգևավճարները տրամադրելու են արցախցիներին»։