28/10/2023 09:50
«Հրապարակ». Չինաստանը Հանրային հեռուստաընկերության համար տաղավար կկառուցի
«Հրապարակ» թերթը գրում է. «Չինաստանը պատրաստվում է Հանրային հեռուստաընկերության համար տաղավար կառուցել, որը կոչվում է 8-րդ տաղավար, ինչպես նաև՝ հեռարձակման դահլիճ։ Հայկական կողմը Հ1-ի տաղավարի շինարարության համար չինական կողմին պետք է ելակետային տվյալներ տրամադրի, ինչպես նաև՝ ապահովի համապատասխան ենթակառուցվածքներ՝ տաք ջուր, ճանապարհներ և այլն, իսկ բուն տաղավար-մասնաշենքը կառուցելու են չինացիները։
Հ1-ը նոր տաղավար-մասնաշենքի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայություն էլ է ձեռք բերել՝ 28 մլն 980 հազար դրամ վճարելով հարկատուների վճարած գումարներից»։