29/10/2023 16:02
Արմեն Գրիգորյանն Աթհանասիոս Նտոկոսին ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները
Հոկտեմբերի 29-ին Մալթայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսի հետ:
Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը:
Կողմերն անդրադարձել են նաև անվտագության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին: