30/10/2023 10:58
Հայաստանի ու Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կիրագործվեն. Նիկոլ Փաշինյան
Առաջիկայում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվեն, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստան-Թուրքիա սահմանը բացվում է 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր կրողների համար:
«Նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել, մենք վերազինման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում ու այս առումով պատրաստ ենք զարգացումների։ Հույս ունենք՝ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», - հավելեց Փաշինյանը: