30/10/2023 18:38
Կամպիլոբակտերիոզ. Վարակը հարուցվում է կամպիլոբակտերիա ցեղի բակտերիաներով
Կամպիլոբակտերը գաստրոէնտերիտի՝ լուծային հիվանդությունների 4 հիմնական պատճառներից մեկը հարուցող բակտերիա է:
Կամպիլոբակտերային վարակը կամ կամպիլոբակտերիոզ հիվանդությունը պատճառում է 1-2 շաբաթ տևողությամբ փորլուծությամբ ընթացող գաստրոէնտերիտ: Բազմաթիվ մարդիկ վերականգնվում են այս վարակից, եթե անցնում են հանգիստ օրակարգի և առատ խմում են հեղուկներ, սակայն ըստ անհրաժեշտության՝ բժիշկը կարող է նաև նշանակել հակաբիոտիկներ:
Հազվադեպ, սակայն կամպիլոբակտերը կարող է առաջացնել նաև այլ հիվանդություններ կամ բարդություններ:
Կամպիլոբակտերիոզի ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց 2-5 օր հետո:
Հիվանդությունը սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, որին հաջորդում են ստամոքսի շրջանի կծկանքային ցավերը և փորլուծությունը, որը կարող է նաև պարունակել արյան հետքեր: Կամպիլոբակտերով վարակված մարդկանց մեծ մասի մոտ փսխում չի դիտվում:
Հիվանդությունը սովորաբար տևում է 1-2 շաբաթ:
Վարակի ախտանշանները ներառում են՝
ջրազրկման նշաններ, օրինակ՝ միզարձակության կրճատում, քնկոտություն կամ բերանի լորձաթաղանթի չորություն,
խիստ բարձր ջերմություն (տենդ),
արյունային լուծ,
ստամոքսի շրջանի սուր և կտրտող բնույթի ցավեր,
ավելի քան երկու օր տևող փորլուծություն:
Կարևոր է նաև ինքնաբուժմամբ չզբաղվելը: Անտեղի մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել հիվանդության քրոնիկացմանը կամ դեղակայուն ձևերի զարգացմանը:
Կամպիլոբակտերիոզը կամ կամպիլոբակտերիալ վարակը հարուցվում է կամպիլոբակտերիա ցեղի բակտերիաներով:
Կամպիլոբակտերն ունի մոտ 15 տեսակ, որոնք մարդու մոտ առաջացնում են աղեսատամոքսային համակարգի տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ նաև փործությամբ ընթացող: Առավել տարածված են հետևյալ երեք տեսակները՝
Campylobacter jejuni (90%)
Campylobacter coli
Campylobacter lari:
Ի տարբերություն այլ միկրոօրգանիզմների, որոնք առաջացնում են սննդային թունավորում, կամպիլոբակտերը հաճախ չի պատճառում բազմաթիվ մարդկանց միաժամանակ ախտահարող գաստրոէնտերիտի բռնկումներ: Այն սովորաբար առաջացնում է հիվանդության միայն մեկուսացված՝ առանձին դեպքեր:
Դուք կարող եք վարակվել կամպիլոբակտերով, եթե՝
ուտեք հում կամ պատշաճ ջերմային մշակման չենթարկված թռչնամիս կամ այլ մսեղեն,
ուտեք սննդամթերք, որն աղտոտված է վարակված հում մսով,
ուտեք հում ծովամթերք, մասնավորապես՝ ոստրե,
խմեք ոչ պաստերիզացված (հում կամ վարակված) կաթ,
շփվեք վարակված ջրի հետ,
շփվեք վարակված տնային կամ ընտանի կենդանիների հետ:
Կամպիլոբակտերով վարակվելու հավանականությունը բարձրանում է, եթե՝
ունեք թուլացած իմունային համակարգ,
թերսնուցված վիճակում եք:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն