30/10/2023 12:14
Եվրոպական կառույցները բաց տեքստով ասում են՝ Նիկոլը մեր տղան է, ինչպես՝ Զելենսկին. Զոհրաբյան (Տեսանյութ)
ԱՄՆ դեսպանին առաջարկում եմ իր ընտանիքով տեղափոխվել և ապրել ժողովրդավարության փարոս Հայաստանում, ԱՄՆ դեսպանին մաղթում եմ, որ իր հարազատներն անցնեն այսպիսի շինծու քրեական գործերով, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թե Հայաստանը ժողովրդավարության փարոսն է Հարավային Կովկասում։
«Վերջերս եմ վերադարձել եվրոպական կառույցներում հանդիպումներից. չկա որևէ կառույց, որը չընդունի, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է։ Մասնավոր զրույցներում ասում են, թե ճիշտ կլինի, որ Արմեն Աշոտյանի գործն արագ ավարտվի և գնա եվրոպական դատարան, որովհետև այնտեղ փլվելու է այս ամբողջ «բլեֆը»։ Բայց երբ հարցնում ես, թե ինչո՞ւ եվրոպական կառույցները ձայն չեն հանում, երբ մարդը կալանավորվում է, իրենք բաց տեքստով ասում են՝ Նիկոլը մեր տղան է, ինչպես՝ Զելենսկին, ինչպես Սահակաշվիլին էր, և որևէ «մառոլ որոճող» միջազգային կառույցները որևէ ծպտուն չեն հանելու, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իրենց պետք է տարածաշրջանում իրենց գծած ճանապարհային քարտեզն իրականացնելու համար» , - ասաց նաիրա Զոհրաբյանը։