30/10/2023 10:06
Իշխանությունն իրավունք չունի բանակցելու, քանի դեռ Բաքվի զնդաններում տառապում են մեր գերի-պատանդները. Իշխանյան
Հուզմունքից մարդ գժվում է՝ իմանալով, որ արցախցի փախստական, անչափահաս Սամվել Միրզոյանը գտնվում է կալանքի տակ։ Բա մյուս մի քանի տասնյակ քաղբանտարկյալնե՞րը։ Այս մասին գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Ամոթ և խայտառակություն է ունենալ նման՝ թշնամուն պարտված, սեփական ժողովրդին հալածող գարշապետություն և լինել դրա քաղաքացի։
Իմ համոզմամբ, քանի դեռ Բաքվի զնդաններում տառապում են մեր գերի-պատանդները, Հայաստանի իշխանությունն իրավունք չունի թշնամու հետ բանակցություններ վարելու։ Հարգելի՛ ընդդիմադիրներ, չե՞ք կարծում, որ նույն տրամաբանությամբ, քանի դեռ Հայաստանի բանտերում առկա են քաղբանտարկյալներ, պետք է բացառել ցանկացած շփում դավադիր իշխանության հետ, այդ թվում՝ Ազգային ժողովում»։