30/10/2023 13:41
Արմեն Աշոտյանի փաստաբանները նախագահող դատավորին բացարկ հայտնեցին
Շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավարությունը։
Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն ներկայացրեց, որով բացարկ հայտնեց նիստը նախագահող դատավորին։
«Արմեն Աշոտյանի գործով նախորդ երկու գործերի ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք մեզ մոտ ողջամիտ կասկած են հարուցում նախագահող դատարանի անկողմնակալության մեջ», - ասաց Մելիքյանը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ շարունակելով միջնորդությունն՝ ասաց.
«Դուք չեք թողնում, որ Ձեզ մի օր անվանեն Հայաստանում գործող հարգելի դատավոր Դոլմազյան, և սրա մեղավորը միայն Դուք եք»։