30/10/2023 11:05
Հայաստանում առաջին ինն ամիսներին արձանագրվել է 2.8 տոկոս գնաճ. միջավայրը կայուն է. Վարչապետ
Հայաստանում առաջին ինն ամիսներին արձանագրվել է 2.8 տոկոս գնաճ, այս մասին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս տարի սպասում ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին արձանագրվել է Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ. սեպտեմբերին գրանցվել է 726 հազար 56 աշխատատեղ:
«Ի հեճուկս բոլոր սպառնալիքների՝ մեզ հաջողվել է մակրոտնտեսական կայունություն ապահովել», - նշեց նա: