30/10/2023 11:45
Մարտունակ Զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է. Նիկոլ Փաշինյան
2024 թվականի պետական բյուջեում պաշտպանության ոլորտի ծախսերը կրկնապատկվում են, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե ՀՀ կառավարության համար առաջնային են բանակի բարեփոխումները:
«Պաշտպանական ծախսերի այսպիսի դինամիկան որևէ կերպ չի հակասում խաղաղության մեր հայտարարած օրակարգին, որովհետև մարտունակ Զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը:
«Հույս ունեմ ու համոզված եմ, որ այն ևս մի էական գործոն կդառնա ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առումով», - ասաց նա: