30/10/2023 10:53
Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա գտնվել Փաշինյանի մասնակցությամբ բյուջեի քննարկմանը
Աժ-ն այսօր քննարկում է 2024 թվականի բյուջեն։ Խորհրդարանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա մասնակցում է մշտական հանձնաժողովների նիստին։
Այս պահին անվտանգության աշխատակիցները խոչընդոտում են լրագրողների աշխատանքը և թույլ չեն տալիս, որպեսզի ներկա գտնվեն վարչապետի մասնակցությամբ բյուջեի քննարկմանը։
Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչու թույլ չեն տալիս՝ նրանք հորդորեցին դիմել ԱԺ աշխատակազմին։