30/10/2023 20:06
14 մարդ խոշտանգվել է, 64-ը՝ զոհվել ԼՂ-ից Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ․ ԱԳՆ խոսնակ
14 մարդ խոշտանգվել է, 64-ը՝ զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ, X-ի իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,- գրել է նա: