30/10/2023 22:20
Ի՞նչ արդյունքներ են գրանցել ՀՀ ներկայացուցիչները՝ վետերանների աշխարհի առաջնության կայծակնային շախմատի մրցաշարում
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Իտալիայում անցկացվող 2023 թվականի շախմատի վետերանների աշխարհի առաջնությանը Հայաստանից 50+ խմբում մասնակցում են Արտաշես Մինասյանը և Աշոտ Նադանյանը, 65+ խմբում՝ Ռաֆայել Վահանյանը։
Հոկտեմբերի 27-ին վետերանների աշխարհի առաջնության շրջանակներում անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար:
Մրցաշարում 2-րդ և 3-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Արտաշես Մինասյանը և Աշոտ Նադանյանը:
Լավագույն եռյակը ունի հետևյալ տեսքը՝
1-ին տեղ՝ Մաքսիմ Նովիկ
2-րդ տեղ՝ Արտաշես Մինասյան
3-րդ տեղ՝ Աշոտ Նադանյան
Հայաստանի Շախմատի ֆեդերացիան շնորհավորում է մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ: