30/10/2023 10:15
Ապրում ենք երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում. էականորեն սրվել է միջազգային իրադրությունը. Նիկոլ Փաշինյան
Վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը, միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետների ու քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա, 2024 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ապրում ենք երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում, այս իրավիճակը Հայաստանի համար ստեղծում է սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար», - ասաց վարչապետը:
Նա նշեց, թե սպառնալիքների համար Հայաստանին հարկավոր է իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակն ինքնահայեցումն է, 32 տարվա պետականության, պետական կյանքի առանցքային կողմերի վերլուծությունը: