30/10/2023 23:11
Հայ ժամանակակից երաժշտության փառատոնի եզրափակիչ համերգին կհնչեն ստեղծագործություններ, որոնք Հայաստանում առաջին անգամ են կատարվելու
Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնը մոտենում է ավարտին։ Փառատոնի 7 համերգների ընթացքում (ներառյալ եզրափակիչ համերգը) ներկայացվել է երեք տասնյակից ավել պրեմիերա:
Փառատոնի փակման համերգը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ կհնչեն Նարինե Զարիֆյանի, Դավիթ Բալասանյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Գայանե Կեսոյանի, Աշոտ Բաբայանի և Նուբար Ասլանյանի ստեղծագործությունները. բոլորն էլ Հայաստանում հնչելու են առաջին անգամ:
Որպես մենակատար հանդես կգան Արմեն-Լևոն Մանասերյանը, Յանա Դարյանը (ալտ), Կարապետ Հարությունյանը (տրոմբոն), Լիլիթ Պետրոսյանը, Մարիամ Հովնանյանը (քանոն), բեմում կլինի նաև Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի երգչախումբը:
Համերգի մուտքն ազատ է: