30/10/2023 19:36
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը կգերազանցի 100 միլիարդ դոլարը․ Օվերչուկ
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2023 թվականին կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը, հայտարարել է ՌՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Կանխատեսման համաձայն՝ ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը կգերազանցի 100 միլիարդ դոլարը»,- ասել է ՌԴ փոխվարչապետը՝ հավելելով, որ 2022 թվականին ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 84 միլիարդ դոլար է կազմել։
«ԵԱՏՄ անդամ 5 երկրների (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղրղզստան, Ղազախստան) միջև բիզնես-փոխգործակցության համար ԵԱՏՄ շրջանակներում բարենպաստ միջավայր է ձևավորվել»,- նշել է Օվերչուկը։