30/10/2023 14:01
ՀՀ ֆինանսների նախարարությունը շուկայից հետ է գնել 2025 թվականին մարվելիք եվրոբոնդերի մի մասը
Շաբաթներ առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունը շուկայից հետ է գնել 2025 թվականին մարվելիք եվրոբոնդերի մի մասը, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսերի նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Այն իր արժեքով կազմում է մոտավորապես 180 միլիոն դոլար», - նշեց նա: Նախարարի խոսքով՝ սրա նպատակը 2025 թվականին վերաֆինանսավորման ռիսկի մեղմացումն է:
«Մենք ունենք 500 միլիոն դոլարի մարվող պարտատոմս մի գործարքով։ Սա իր մեջ պարունակում է բավականին մեծ վերաֆինանսավորման ռիսկ, դրա համար որևէ ավելորդ շոկի չենթարկելու համար, որոշում ենք կայացրել մեր ունեցած միջոցներով այս գումարի մի մասն աստիճանաբար փակել ու խուսափել ռիսկից», - մանրամասնեց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ դրամային պարտքը 2024 թվականին կլինի մոտ 44 տոկոս, իսկ արտաքին պարտքը՝ 55 տոկոսի շրջանակում: