31/10/2023 13:39
Հայաստանում Կանադայի դեսպանը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին
Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թերներ պատասխանելով Կանադայի խորհրդարանի պատգամավոր Հիդըր Մաքփերսոնի՝ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հարցին՝ նշել է, թե վտանգ կա, որ պատժիչ գործողությունները կարող են խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը:
«Պատժամիջոցների ընդունումը հենց հիմա կարող է խաթարել խաղաղությանն ուղղված շարունակական ջանքերը։ Չնայած, մենք չենք տեսել, որ որևէ մեկը բռնի պատժամիջոցների ուղին, մենք տեսանք հայտարարություններ Ֆրանսիայից, օրինակ, ռազմական աջակցության հնարավորության մասին, և դա ստիպեց Ադրբեջանին դուրս գալ պլանավորված միջազգային հանդիպումներից և քննարկումներից, որոնք կարող էին նպաստել խաղաղության հաստատման գործընթացին», - ասել Էնդրյու Թերները: