31/10/2023 10:15
Ինչքան շատ են խոսում խաղաղության մասին, այնքան շատ մեր երկրի գլխին նոր փորձություն են բերում. Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Կառավարությունն ու իրենց ղեկավարն ամեն տարի պետական բյուջեի փաստաթուղթը բերելիս գալիս խոսում է խաղաղության օրակարգի ու դրան իրենց նվիրվածության մասին, իսկ 6 ամիս հետո ԱԺ-ում նույն բյուջեի կատարողականին գալիս արձանագրում, որ էլի բան չստացվեց, խաղաղության փոխարեն էլ նոր տարածքային ու մարդկային կորուստներ արձանագրեցինք:
Ինչքան շատ են սրանք խոսում խաղաղության հասնելու իրենց ծրագրերի մասին, այնքան շատ մեր երկրի գլխին նոր արկածախնդրություն և փորձություն են բերում:
Մահ ու զիջում բերող կառավարություն»: