31/10/2023 10:54
Մեսսին՝ Ոսկե գնդակի ութակի դափնեկիր
Արգենտինական «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ Փարիզի Chatelet թատրոնում։
Մեսսին մրցանակը ստացել է Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմի ձեռքից, ով հանդիսանում է «Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատերը։
2022 թվականին մրցանակը ստացել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման։