31/10/2023 18:47
Վրաստանում հայտարարել են՝ Սահակաշվիլին քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել, քանի որ Վրաստանի քաղաքացի չի հանդիսանում, լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեն։
«Ինչպե՞ս կարող է կալանքի տակ գտնվող մարդը քաղաքականությամբ զբաղվել։ Դա հումորի ժանրից է։ Այդ մարդը Վրաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, մի մոռացեք այդ մասին։
Նա գերագույն գլխավոր հրամանատար էր։ Իսկ ո՞ր գերագույն գլխավոր հրամանատարն է լքում իր պետությունը և անցնում ծառայության՝ մեկ այլ պետությանը։ Գերագույն գլխավոր հրամանատարը չի լքում իր պետությունն ու իր քաղաքացիներին՝ այլ աշխատանքի անցնելու համար»,- ասել է Բրեգաձեն։