31/10/2023 09:31
Տաթևիկ Վիրաբյանը երեկ կրկին ուշագնաց է եղել
Կալանքի տակ պահվող Տաթևիկ Վիրաբյանը երեկ կրկին ուշագնաց է եղել, տեղեկացնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Բժիշկները հսկում են: Այս պահին վիճակը կայուն է», - նշել է նա։
Հոկտեմբերի 14-ին ևս կտրուկ վատացել էր Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը։ Նա ուշագնաց էր եղել։
Տաթեւիկ Վիրաբյանը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրն է։
Փատաբանը հայտարարարել էր, որ Տաթևը քաղբանտարկյալ է՝ դրա համար միջազգայինորեն ճանաչված բոլոր չափանիշներին համապատասխան։ Նրան ձերբակալել են օրենքի խախտումներով: