31/10/2023 14:42
Իսրայելն օգնեց Ադրբեջանին հարձակվել հայ ժողովրդի դեմ, և տեսանք, թե ինչպես Ադրբեջանը ՄԱԿ-ում գործեց Իսրայելի դեմ. Էրիկ Զեմմուր
Ֆրանսիական աջակողմյան Reconquista կուսակցության առաջնորդ Էրիկ Զեմմուրը լրատվամիջոցների հետ զրույցում խոսելով իսրայելա-պաղեստինյան պատերազմից՝ նշել է, որ սա քաղաքակրթական պատերազմ է, որը դուրս է բոլորիս սահմաններից:
«Երբեմն նույնիսկ Իսրայելը մոռանում էր դա, երբ օգնում էր Ադրբեջանին՝ հայ ժողովրդի դեմ հարձակվելիս։
Արդյունքում մենք տեսանք, թե ինչպես Ադրբեջանը ՄԱԿ-ում գործեց Իսրայելի դեմ, մենք լսեցինք՝ ադրբեջանցիները ասում էին, որ «կարևոր չէ, որ Իսրայելը մեր դաշնակիցն է, պաղեստինցիները մեր եղբայրներն են»։ Այս պատերազմը պետք է լինի պարզաբանման հնարավորություն՝ բոլորի համար», - ասել է նա։