31/10/2023 21:43
«Ուկրաինական սիմվոլներ» Սպիտակ տանը՝ Հելոուինին․ Ինչպես են արձագանքել Ռուսաստանից
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հելոուինի կապակցությամբ իր դստերը հագցրել է Ուկրաինայի դրոշի գույներով զգեստ, իսկ որդուն՝ Վլադիմիր Զելենսկու հագուստին շատ նման հագուստ․ այդ գույնի ու ոճի վերնազգեստով Զելենսկին շատ հաճախ է հանրային միջոցառումների մասնակցում։
Կադրերը, որոնցում Բլինքենն իր երեխաների հետ Հելոունի տոնին Սպիտակ տանն է, որտեղ երեխաներին քաղցրավենիք են բաժանում, մեծ տարածում են գտել համացանցում և արձագանք ստացել նաև Ռուսաստանում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մասնավորապես, հեգնել է Բլինքենին՝ երեխաներին այդպես հագցնելու համար՝ Տելեգրամի իր ալիքում գրելով, որ ԱՄՆ-ում, հավանաբար, հենց այսպես են ցույց տալիս, թե «ինչպես են Հեոուինին մեռյալների հոգիները հանդիպում ողջերի հետ»։
«Հելոուինի օրը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն իր երեխաներին Սպիտակ տուն է բերել «Զելենսկու» և«Ուկրաինայի դրոշի» հագուստներով։ Ըստ երևույթին, ԱՄՆ-ում այսկերպ են փորձել ընդգծել այդ օրվա նշանակությունը, երբ, անգլոսաքսոնական ավանդույթի համաձայն, մեռյալների ոգիները հանդիպում են ողջերի հետ։
ԱՄՆ նախագահը միջոցառման ժամանակ Ջո Բայդենի կոստյումով էր»,- գրել է Մարիա Զախարովան։