31/10/2023 14:54
«Ոչ մի բան աչքիս չի եկել, մենակ երեխեքս սաղ մնան»․ արցախցի ընտանիքի գաղթի ճամփան
Արցախցի 3 եղբայրների ընտանիքներն իրենց ապագան պատրաստ են զրոյից սկսել Նոյեմբերյանի տարածաշրջանում, միայն թե աշխատանք լինի առօրյա կարիքները հոգալու համար, գրում է Sputnik Արմենիան։
4 ընտանիք՝ մեկ հարկի տակ․ այսպես արդեն մի քանի շաբաթ է՝ ապրում են Օլյա տատն իր 3 տղաների, 2 հարսի, 8 թոռան հետ Բագրատաշենում՝ իրենց հյուրընկալած ազգականի ընտանիքում։
Օլյա տատը այս խոսքերի հետ խոր հոգոց է քաշում, հիշում հարազատ Ստեփանակերտը՝ աշխարհի ամենամաքուր ու սիրուն քաղաքը։
«Շատ գեղեցիկ քաղաք է, շատ, հիմա որ կադրերը նայում եմ, լացում եմ, չեմ կարում․․․»։
Ստեփանակերտից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին՝ ողբերգական պայթյունի օրը։ 2 օր ճանապարհ են եկել ու Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն հասել, որտեղ այս պահին արդեն 10-ից ավելի արցախցի ընտանիքներ են տեղավորվել։ Հայրենի Արցախում լիքը տուն են թողել, հիմա ամեն ինչ պետք է զրոյից սկսեն։Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։