01/11/2023 12:21
Տելեֆոնս էլ եմ թողալ էնտեղ, դակումենտներիս կեսն էլ. ինչպես է Արցախից տեղահանված Ալինան տեղավորվել Մասիսի գրադարանում (Տեսանյութ)
Ալինայի ընտանիքն ապրում էր Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղում։ Շրջափակման ընթացքում խոզեր էին գնել, հավ էին պահում, հողագործությամբ էին զբաղվում՝ փորձելով հոգալ իրենց կարիքները։ Ալինայի ամուսինը՝ Ալիկը, պայմանագրային զինծառայող էր։ Սեպտեմբերի 19-ին Ալիկ Հարությունյանը դիրքերում էր։ Պատերազմից մի քանի օր առաջ զանգել ու կնոջն ասել էր, որ հերթափոխին չի գալու տուն, տագնապ են հայտարարել (համար 1) ու դեռ մի քանի օր էլ կմնա դիրքերում։
Hetq.am-ի հետ զրույցում Ալինան պատմել է, որ ամեն ինչ թողել են Մարտակերտում և եկել Հայաստան.«Տելեֆոնս էլ եմ թողալ էնտեղ, դակումենտներիս կեսն էլ, մենակ տան գիրքերն եմ վեկալալ, կիսատ-պռատ դակումենտներ են։ Հլա Աստծո հույսին ենք։ Լաց եմ իլում, նորից վեր եմ կենում։ Էնտեղ աղի, պեսոկի ու մի քիչ էլ ձեթի խնդիր ենք ունեցել։ Խոզ ենք պահել, հետո մորթել ենք, մեզի յեղ ենք ստեղծել, հետո ասֆալտի, անասունի աղը մենք ջրի մեջ լուծել ու սովորական աղ ենք ստացել։Կռիվը, որ սկսվեց, ես դաշտում էի, շատ վախեցա»։