01/11/2023 16:42
Արցախից տեղահանված 80-ամյա Գրետա տատը դժգոհում է. «Թոշակ չեն տալիս, ինչո՞վ ապրեմ» (Տեսանյութ)
Հիմա թոշակ չեն տալիս, ես ինչո՞վ ապրեմ. ասում է 80-ամյա Գրետա տատը, ով Արցախից ց բռնի տեղահանվել է 2020 թվականի պատերազմից հետո և բնակվում է Հայաստանի Ռանչպար գյուղում։
X-ի իր միկրոբլոգում Արցախից տեղահանված լրագրող Սիրանուշ Սարգսյանը, ով վավերագրում է տեղահանվածների պատմություններ, ներկայացնում է 80-ամյա Գրետա տատի մասին տեսանյութը, որտեղ նա պատմում է, որ նախորդ պատերազմի տարիներին ինքը երբեք իր գյուղը՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղերը, չի լքել և հիմա երազում է իր տուն վերադառնալու մասին։
Տարեց կինը սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումից հետո նոր մարտահրավերների առաջ է կանգնել և ավելի քան 50 տարի աշխատելով՝ հիմա չի կարող թոշակ ստանալ։
Սիրանուշ Սարգսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ միայն Հայաստանի Ռանչպար գյուղում Արցախից ավելի քան 300 բռնի տեղահանվածներ կան։