01/11/2023 10:16
«Ժողովուրդ». Աննա Վարդապետյանը թոշակի գնացող դատախազներին ժամկետից շուտ ազատում է պաշտոններից, որ թոշակ չստանան
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ դատախազության համակարգից ահազանգեր են գալիս առ այն, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը թոշակի գնացող դատախազներին ժամկետից շուտ ազատում է պաշտոններից, որպեսզի նրանք հետագայում թոշակ չստանան:
Մասնավորապես՝ համակարգում կան դատախազներ, որոնց թոշակի գնալուն դեռ 5-6 ամիս ժամանակ կա, սակայն նրանք արդեն ազատվել են պաշտոնից: Իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումներ պահանջեց ՀՀ Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին.
«Դատախազությունում Ձեր կողմից նշված նպատակով ազատումներ չեն լինում: Եթե լինում են ազատումներ (որոնց մասին Գլխավոր դատախազությունը մշտապես իրազեկում է), ապա դրանք տեղի են ունենում բացառապես «Դատախազության մասին» օրենքով նախատեսված հիմքերով»»։