01/11/2023 10:13
«Ժողովուրդ». Հայկ Խանումյանը աշխատանքի առաջարկ է ստացե՞լ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը աշխատանքի առաջարկ է ներկայացրել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախկին նախարար Հայկ Խանումյանին:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Հայկ Խանումյանի հետ, հասկանալու համար, թե խոսքը ինչ աշխատանքի մասին է, կամ առհասարակ աշխատանքի առաջարկ այս կառույցից ստացել է, թե ոչ: Ի պատասխան մեր հարցի՝ պարոն Խանումյանը նշեց. «Նման նախաձեռնություն, առավել ևս՝ առաջարկ, չի եղել»:
ArmLur.am-ը կապ հաստատեց նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի հետ, հասկանալու համար՝ կա արդյոք նման նախաձեռնություն: «Տվյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»,-պատասխանեց Հայաստանի Հանրապետության ՏԿԵՆ-ն մամուլի խոսնակը»։