01/11/2023 12:46
Հերթական ապօրինի շինարարական միջադեպն է տեղի ունեցել Երուսաղեմի հայկական թաղամասում (Լուսանկարներ)
Հերթական ապօրինի շինարարական միջադեպն է տեղի ունեցել Երուսաղեմի հայկական թաղամասում. X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Երուսեղամից The Armenian Weekly-ի թղթակից Կեղամ Բալյանը։
Ըստ նրա՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը պատկանող տարածքի պատի ևս մեկ հատված քանդելուց հետո, ծանր տեխնիկան սկսել է աշխատել տարածքում, որը կանխելու համար մի խումբ հայ քաղաքացիներ և հոգևորականներ հավաքվել են և փորձել արգելել։
Տեղեկանալուց հետո Պատրիարքարանի անշարժ գույքի տնօրեն Կորյուն եպիսկոպոսը փաստաբան Մազեն Քուպտիի ուղեկցությամբ շտապել է դեպքի վայր և պահանջել հանել բուլդոզերը։
Կեղամ Բալյանը հիշեցնում է, որ Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման խնդիր ունեցող նորաստեղծ Save the ArQ շարժումը, համագործակցելով Թաթոյան հիմնադրամի և Քերքոնյան Դաջանի ՍՊԸ-ի հետ, բարերար Ջեք Յուրեջյանի և այլոց ֆինանսական աջակցությամբ, դատական գործընթաց է սկսել՝ վերականգնելու այն, ինչ իրավամբ պատկանում է Երուսաղեմի հայերին։
Նշենք, որ «Երուսաղեմի Կովերի պարտեզ» կոչվող թաղամասի պահպանման շարժումը սկիզբ առավ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հայկական թաղամասի 25%-ը 99 տարով հանձնվել է վարձակալության։
Թաղամասի պաշտպանությամբ զբաղվող խմբի հայտարարության մեջ ասվել է. «2023 թվականի հոկտեմբերի 30-ին մեր փաստաբանական թիմը դատական հայց է հարուցել Xana Gardens-ի՝ իսրայելական զարգացման ընկերության, Երուսաղեմի քաղաքապետարանի, Հայոց պատրիարքարանի և Գովերու Բարդեզի հարցով այլ մեղադրյալների դեմ: Այս գործը ներկայումս գտնվում է Իսրայելի դատարաններում։ Թեև մենք մտադիր էինք գործը հարուցել ավելի վաղ, սակայն տարածաշրջանային ծանր իրավիճակը հետաձգեց գործընթացը: Նմանատիպ գործողություններ են իրականացվել նաև օտարերկրյա իրավասությունների համապատասխան կողմերի նկատմամ»։