01/11/2023 20:46
Բաքու-Ջեյհանի միջոցով Իսրայելին նավթ մատակարարելը դադարեցնելու Իրանի հայտարարությունը էլ ավելի է սահմանափակում Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը․ Իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձել է նավթի մատակարարումն Իսրայելին դադարեցնելու անհրաժեշտության մասին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի հայտարարությանը՝ ընդգծելով դրա նշանակությունը։
«Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին այսօր հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է դադարեցնեն նավթի մատակարարումն Իսրայելին։
Բան այն է, որ Իսրայել նավթի զգալի ծավալների արտահանում է իրականացնում Բաքվի բարբարոսական վարչախումբը՝ Թուրքիայի տարածքով։
Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էլ ավելի է սահմանափակում առանց այն էլ էրդողանական վարչախմբի՝ Թել-Ավիվի դեմ կոշտ հռետորաբանության պատճառով սահմանափակված Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը և նրան մղում անկյուն։
Սակայն Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարության համատեքստում պակաս, մեղմ ասած, տհաճ իրավիճակում չի հայտնվում նաև էրդողանական վարչախումբը, որը Իսրայելի դեմ կոշտ հռետորաբանությամբ փորձում է իրեն ի ցույց դնել պաղեստինցիների, իբր, հովանավորի, մինչդեռ իրանական կողմն ամենաբարձր մակարդակով կոչ է անում խոսքից անցնել գործի՝ փակել Բաքու-Ջեյհանի միջոցով Իսրայելին մատակարարվող նավթը։