01/11/2023 22:10
Երկու ոստիկանի ծառայությունից ազատելու հարց է քննարկվել
Ոստիկանությունից հայտնում են․
«Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության իրավաբանական վարչության պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ինչպես նաև՝ ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երեք աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալին` մեկ ծառայողի նկատմամբ կիրառելու «Խիստ նկատողություն», երկուսի նկատմամբ՝ «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը»։