01/11/2023 14:18
Սամվել Բաբայանն ու Արցախի նախագահը հրավիրվե՞լ են հարցաքննության. մեկնաբանում է Արգիշտի Քյարամյանը
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը չպատասխանեց հարցին`արդյո՞ք Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրավիրվել է հարցաքննության:
«Ես այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև կան վարույթներ, որոնցով նախաքննությունը հրապարակման ենթակա չէ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Քյարամյանը չպատասխանեց նաև հարցին, թե արդյո՞ք ՔԿ հրավիրվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Քյարամյանը վստահեցրեց, որ Հայաստանում ընտրովի արդարադատություն չկա:
«Եթե երբևէ Հայաստանում եղել է ընտրովի արդարադատություն, ապա դա վաղուց պատմություն է», - ասաց ՔԿ նախագահը: