02/11/2023 16:44
Գեղարուքունիքում իրավիճակը հանգիստ ու հանդարտ է. ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից. Մարզպետ
Գեղարքունիքի մարզում իրավիճակը հանգիստ է ու հանդարտ, որևէ փոփոխություն չկա, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը:
«ՊՆ-ն հայտարարություններ տարածում է, կրակոցների մասին ոչ մի լուր չենք ստացել», - ասաց նա:
Մարզպետը նշեց, որ Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է:
«Փակ հանքում իրականացվում են աշխատանքներ, եղել է նաև բաց մաս, որը մի քանի ամիս է` չի աշխատում», - ասաց Սարգսյանը:
Նա վստահեցրեց, որ Գեղարքունիքում կյանքը բնականոն հունով առաջ է գնում, մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով:
Գեղարքունքի մարզպետն անվտանգային խնդիրների լուծումը տեսնում է մեկ տարբերակով` ադրբեջանական զինված ուժերը հետ պետք է գնան, դուրս պետք է գան Հայաստանի Հանրապետության տարածքից: