02/11/2023 11:52
1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում որևէ պետական վճարում կանխիկ եղանակով չիրականացնել, մինչև տարվա վերջ այդ հարցը լուծեք․ Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ կանխիկ գործարքներին և հստակ հանձնարարականներ տվեց։
«1000-ից ավելի բնակիչ ունեցող համայքներում որևէ պետական վճարում կանխիկ եղանակով չիրականացնել, մինչև տարվա վերջ այդ հարցը լուծեք։ Ճի՛շտ է, ի սկզբանե ինչ-որ փաստարկներ կային, ասում էին, որ եկեք միանգամից չանենք, ես ընդունեցի, բայց հետո ինչքան մտածում եմ, դրա մեջ ոչ մի տրամաբանություն չկա։ Մենք ինչ-որ տեղեր խորշեր ենք թողնում, որը մեզ համար տեսանելի ու կանխատեսելի չէ», - ասաց Փաշինյանը։