02/11/2023 19:50
Ֆրանսիան և Ուզբեկստանը մտադիր են ռազմավարական գործընկերներ դառնալ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուզբեկստան կատարած այցի ընթացքում հանդիպել է այդ նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Երկու երկրների նախագահները հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել՝ հաստատելով երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու մտադրությունը։
Ինչպես տեղեկացնում է Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, Միրզիյոևի և Մակրոնի բանակցությունների արդյունքում Ուզբեկստանի և Ֆրանսիայի միջև ընդունվել ու ստորագրվել է նաև տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցության 8 համաձայնագիր։
Ստորագրված փաստաթղթերի թվում է նաև «Սամարկանդյան ֆրանսիական դաշինքի» ստեղծման և գործունեության մասին միջկառավարական համաձայնագիրը: Լրացվել է նաև Ուզբեկստանում Զարգացման ֆրանսիական գործակալության ներդրումային կառույցի՝ Proparco-ի մասնաճյուղի գործունեության մասին համաձայնագիրը։