02/11/2023 12:02
ՊԵԿ-ը 2023 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ապահովել է 1 տրլն 793.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 793.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 234.4 մլրդ դրամով կամ 15.0%-ով:
2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 305.0 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 92.6 մլրդ դրամով կամ 43.6%-ով: