02/11/2023 22:15
Անչափահաս ադրբեջանցու ընդգծված ագրեսիվ վարքի պատճառով ամբողջ ընտանիքին վտարել են Ռուսաստանից
Ադրբեջանցի միգրանտների ընտանիքին արտաքսել են Ռուսաստանից՝ նրանց որդու ընդգծված ագրեսիվ վարքի պատճառով։ Նիժնի Նովգորոդի մարզում բնակվող ադրբեջանցիների որդիներից մեկի մասնակցությամբ տեսահոլովակը մեծ տարածում է գտել համացանցում և նույնքան մեծ էլ արձագանքի արժանացել։ Արձագանքները բացասական են, քանի որ տեսանյութում երևում է, թե ինչպես է 8-րդ դասարանցի ադրբեջանցին առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկում իրենից տարիքով շատ ավելի փոքր մի դպրոցականի ու նույնիսկ փորձում է խեղդել նրան։
Տեղի ունեցածից հետո Ռուսաստանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել, պարզվել է նաև, որ ադրբեջանական այդ ընտանիքը խախտել է միգրացիոն ՛օրենսդրությունը և առանց իրավական հիմքերի է շարունակում գտնվել Ռուսաստանի Դաշնությունում։
Ադրբեջանցիների նկատմամբ սահմանվել է տուգանք, Ռուսաստանի իրավապահ մարմինները, հիմնվելով դատարանի ընդունած որոշման վրա, նրանց պարտավորեցրել են նաև լքել ՌԴ տարածքը։ Ադրբեջանցիների երեք երեխաները, որոնք հաշվառված չեն եղել միգրացիոն մարմիններում, նույնպես արտաքսվելու են։
Այժմ նրանց 41-ամյա հայրն ու 34-ամյա մայրը պահվում են ոստիկանության օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման համար նախատեսված վայրում, իսկ երեք երեխաները՝ սոցիալական վերականգնողական կենտրոնում։