02/11/2023 12:11
500 արցախցի ընտանիք կստանա հումանիտար օժանդակություն
Ռուսաստանի Դաշնության Ազգամիջյան, միջկրոնական, միջմշակութային և միջպետական հաղորդակցությունների ոլորտում հետազոտությունների և նախագծերի զարգացման ազգային ինստիտուտը (НИИРК) հայաստանյան «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամին (МИР) անհատույց նվիրաբերել է հումանիտար օգնություն՝ օժանդակելու արցախցիներին։
500 երեխայի համար նախատեսված հագուստը, քաղցրեղեններն ու հիգիենայի պարագաները նոյեմբերի 3-ից մինչև 5-ը տեղեկան ադմինիստրացիայի ներկայացուցիչների միջոցով կբաժանվեն Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ և Վայոց ձորի մարզի Արենի քաղաքներում։
Նշենք, որ այս քաղաքներում գտնվում են МИР հիմնադրամի ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրման կենտրոնները, որոնք բացվել են բոլորովին վերջերս։ Կենտրոնները գործում են անվճար սկզբունքով։ Իսկ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում բնակություն հաստատած արցախցի երեխաները նույն հիմունքներով հնարավորություն կունենան անվճար սովորելու МИР կենտրոններում։