02/11/2023 20:59
Արգավանդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում գտնվող 15-րդ դարի Կարա-կոյունլուների դամբարանը կարող են հռչակել որպես «ադրբեջանական»
«Կանչ» տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ Արգավանդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում գտնվող 15-րդ դարի Կարա-կոյունլուների դամբարանը հռչակվելու է ադրբեջանական:
Տելեգրամյան ալիքը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է թուրքմեն Ամիր Սաադի դամբարանը հռչակել «ադրբեջանական մշակույթի կոթող» և 2 օր առաջ հրահանգել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ԳԱԱ Պատմության ինստիտուտին հանձնարարել, որ գիտական նոր «հիմնավորումներ» մտածեն՝ թուրքմենական Կարա-կոյունլուների դամբարանը հռչակելով «ադրբեջանական մշակույթի հուշարձան»:
«Ալիևը, թուրքմեն (օղուզ) Կարա-կոյունլուներին հռչակելով ադրբեջանցի, կեղծում է պատմությունը, որպեսզի ամբողջ ՀՀ տարածքը հռչակի «ադրբեջանական»,- գրել է տելեգրամյան ալիքը:
Ընդգծվում է նաև, որ համաշխարհային պատմագրությունը Հայաստանի Արգավանդ գյուղում գտնվող Ամիր Սաադի դամբարանը համարում է թուրքմենական մշակույթի կոթող, իսկ Թուրքմենստանի մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանատունը տարիներ շարունակ ֆինանսավորել են դամբարանի պահպանումն ու ռեստավրացիոն աշխատանքները: