02/11/2023 12:19
ԼՂ-ից բռնի տեղահանված 21 հազարից ավելի երեխաներից այս պահին 16 հազար 646-ն են տեղավորվել Հայաստանի դպրոցներում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 հազար 646 երեխաներ արդեն տեղավորվել են Հայաստանի դպրոցներում, այս մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մենք ունենք տեղեկատվություն 21 հազարից ավելի երեխաների մասին, մեր աշխատանքները շարունակվում են, որ բոլոր երեխաները լինեն դպրոցներում», - ասաց նա:
Նախարարը նշեց, թե պլանավորել են երեխաների ավելի համաչափ տեղաբաշխվածություն, որ ֆինանսական հարցերն էլ ավելի ճիշտ կառավարեն:
«Ի սկզբանե երեխաները պետք է ընդունվեն այն դպրոցները, որտեղ թերծանրաբեռնված են ու որտեղ կան ազատ տեղեր, եթե տվյալ բնակավայրի միակ դպրոցը չեն կամ՝ եթե տվյալ բնակավայրում բոլոր դպրոցները ծանրաբեռնված չեն, մնացած բոլոր դեպքերում փորձել ենք հնարավորինս համաչափ բաշխել, որ համակարգի վրա ծանրաբեռնվածությունն ավելի համաչափ լինի», - ասաց Ժաննա Անդրեասյանը: