02/11/2023 19:14
ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՔՊ-ական թաղապետին և մի քանի աշխատակիցների․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակիցների:
Բերման ենթարկվողների թվում են համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ խաչատրյանը, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանը եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը:
«Ըստ նախնական տեղեկությունների, իրավապահները խոշոր յուրացումների հետքի վրա են դուրս եկել, շղթան հնարավոր է՝ հասնի նաեւ նախկին թաղապետ Սաշա Կատվալյանին, որը դե ֆակտո թաղապետն էր եւ «ռուլիտ» էր անում Բարխուդարյանին, որը պաշտոնավարեց 2022-ի դեկտեմբերից, մինչեւ վերջերս, երբ քաղաքական որոշման արդյունքում ազատվեց թաղապետի պաշտոնից՝ այն փոխանցելով «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանին»,- գրել է «Հրապարակ»-ը։