02/11/2023 20:17
ԵԽԽՎ համազեկուցողները Երևան և Երասխ կայցելեն
ԵԽԽՎ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը նոյեմբերի 6-8-ը փաստահավաք այցով կլինեն Հայաստանում, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնել է ԵԽ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախատեսված են համազեկուցողների հանդիպումները ՀՀ վարչապետի, արդարադատության և ներքին գործերի նախարարների և ԱԺ պատգամավորների հետ:
Տեղեկացվում է, որ բանակցություններ են նախատեսվում ՍԴ նախագահի, դատական իշխանության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ԿԸՀ-ի և ՀՌՀ ներկայացուցիչների հետ։
Համազեկուցողները կայցելեն նաև Երասխ։