02/11/2023 09:55
«Հրապարակ». Դեպի ոստիկանապետություն ընթացքը շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 45 մլն 500 հազար դրամ է հատկացրել, որպեսզի պարեկային ոստիկանության 65 և 75 մեքենաները հարմարեցվեն ձերբակալվածներին տեղափոխելուն։ Այսինքն՝ մեքենաներում պետք է տեղադրվեն ճաղավանդակներ։
Ընդհանուր առմամբ, գնվել է 464 ճաղավանդակ, որոնցով պետք է փակվեն պարեկների ծառայողական մեքենաների հետևի ապակին, հետևի կողային ապակիները, ինչպես նաև՝ այդ հատվածը ճաղավանդակներով բաժանվի մեքենայի առաջամասից, այսինքն՝ ստեղծվի ձերբակալվածների համար հատուկ խուց։ Դեպի ոստիկանապետություն ընթացքը շարունակվում է»։