02/11/2023 14:38
Այս պահին Հայաստանի սահմանին, իմ տեղեկություններով, զորքերի կուտակումներ չկան. Հակոբ Արշակյան
Այս պահին Հայաստանի սահմանին, իմ տեղեկություններով, զորքերի կուտակումներ չկան, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ագրեսիա ստանում է իր պատասխանը», - նշեց նա:
Արշակյանն ասաց, թե ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ հնարավոր է լուծել, եթե կողմերն ունեն բավարար պատրաստակամություն:
«Եթե դուք ինձ հարցնում եք` արդյոք մեր թշնամին ունի՞ բավարար պատրաստակամություն՝ ես ձեզ ասում եմ, որ քայլերը բավարար չեն եղել մինչև հիմա, եթե բավարար լինեին` հիմա ստորագրված կլիներ խաղաղության պայմանագիրը», - նշեց Արշակյանը: