02/11/2023 21:39
Ադրբեջանցիներն ու թուրքերը չեն մասնակցի Երևանում կայանալիք Սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնությանը
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի մարզիկները չեն մասնակցելու Հայաստանում օրեր անց կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը։
Նշենք, որ Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը անցկացվելու է նոյեմբերի 10-12-ը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մի քանի տասնյակ երկրներ են հայտ ներկայացրել առաջնությանը մասնակցելու համար։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվել են առաջնությանը մասնակցությունից։