02/11/2023 14:59
Հայաստանն ու Ադրբեջանը կարիք ունեն հստակեցնելու իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը. ԱԺ փոխնախագահ
Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է, որ Հայաստանի ճանապարհները ապաշրջափակվեն և դրանք գործեն ՀՀ իրավազորության և օրենքների շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Խոսելով անկլավների մասին՝ Արշակյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի շրջանակներում բոլոր տեսակի հարցերը քննարկման ենթակա են, եթե ունեն իրավական հիմքեր, քարտեզագրված են, երկկողմանի համաձայնագրերում գրանցված են:
«Հայաստանն ու Ադրբեջանը կարիք ունեն հստակեցնելու իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը և դա գրավոր ընդունելու», - ասաց ԱԺ փոխնախագահը: